Մայիս ամսվա կատարվելիք աշխատանքներ

Մայիս ամսվա կատարվելիք աշխատանքներ . Պատրաստել և բնագիտական հավաքին ներկայացնել գիրոսկոպ-անիվ պտտվող պատվանդանի վրա: . Արտադասագրքային փորձերի շարքը համալրելու նպատակով պատրաստել սարք, որի միջոցով ստանալ կրակե տորնադո: . Գոհար Իսկանդարյանի առաջարկով համատեղ պատրաստել մաթեմատիկական ճոճանակների տատանումներ փոխանցող համակարգ, ֆիզիկայի լաբորատորիայի համար: . Պատրաստել էլեկտրական շարժիչով մինի ալրաղաց: .Պատրաստել կավագործության էլեկտրական գանչար . Սկսել "Չրանոց" նախագծի... Continue Reading →

ԱԿՎԱԲԱՅՔ(ջրային հեծանիվ)

ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ Սարքը հեծանիվի այլնտրանքային տարբերակ է, որը նախատեսված է ջրի վրա վարելու համար: ԿԱՌՈւՑՎԱԾՔ Սարքը բաղկացած է հեծանիվի իրանից, գլանաձև պլաստիկե խողովակներից և առաջ մղելու համար նախատեսված կառավարվող պտուտակի համակարգից: ՆՊԱՏԱԿ Սովորողների մոտ զարգացնել մեխանիկական գործիքներից օգտվելու կարողություններ, հաստոցներով աշխատելու հմտություններ, զարգացնել ինժեներական միտք: ԱՐԴՅՈւՆՔ Պատրաստել սարք, որը կարող է օգտագործվել կրթահամալիրի կազմակերպած ճամբարների ընթացքում... Continue Reading →

ԾԽԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Սարքը իրենից ներկայացնում է պլաստիկե խողովակներից, մետաղյա թիթեղներից պատրաստված դետալներից և էլեկտրական շարժիչից բաղկացած համակարգ, որը նախատեսված է ծուխը հանելու համար: ՆՊԱՏԱԿ Սովորողների մոտ զարգացնել մեխանիկական գործիքներով աշխատելու կարողություններ, հաստոցներով աշխատելու հմտություններ, զարգացնել ինժեներական միտք: ԱՐԴՅՈւՆՔ Պատրաստել համակարգ, որը կարող է օգտագործվել կրթահամալիրի տարբեր աշխատարաններում, լաբորատորիաներում՝ օդափոխության համար: ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Սարքաշինության լաբորատորիայի ընտրության խմբի սովորողներ:

Արշավային մինի սառնարան

ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ Սարքը նախատեսված է արշավների ժամանակ տարրայով հեղուկի սառեցման համար: ՆՊԱՏԱԿ Սարքը նախագծել, կատարել հաշվարկներ, անել անհրաժեշտ փորձարկումներ, վերացնել ի հայտ եկած թերությունները: ԱՐԴՅՈւՆՔ Մասնակցել և սարքը ներկայացնել "Գագիկ Գրիգորյանի անվան գիտության փառատոն" համադպրոցական գիտաժողովին: ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Դասավանդողներ` Արման Ենգիբարյան, Գոհար Իսկանդարյան, Սովորողներ` (լրամշակվող...)

Սարքաշինության լաբորատորիայի ապրիլ ամսվա կատարելիք աշխատանքներ

Պատրաստվել 13.04.2022 կայանալիք "Գագիկ Գրիգորյանի անվան գիտության փառատոն" համադպրոցական գիտաժողովին և ներկայացնել "Արշավային մինի սառնարան" նախագիծը (լինք) Կատարել աշխատանքներ "Ակվաբայք" նախագծի շուրջ Կատարել աշխատանքներ "Ծխատար համակարգ" նախագծի շուրջ (լինք) Պատրաստել և բնագետների մասնախմբին ներկայացնել տարբեր գիրոսկոպների համակարգեր Պատրաստել արշավների համար նախատեսված լիցքավորման արևային ֆոտոէլեմենտների մոբիլ համակարգ

Սարքաշինության լաբորատորիայի ծրագիր

ՎԱՅՐ` Սարքաշինության լաբորատորիա ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ` ՄՍԿՀ միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողներ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ` Սովորողների մոտ զարգացնել ինժեներական ու նորարարական մտածելակերպ, մեխանիկական գործիքներով աշխատելու հմտություններ, ինչպես նաև տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություններ: ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔ` Ծրագրի իրականացումը նախատեսված է կազմակերպել առանձին նախագծերով: Նախագծերը կլինեն իրար զուգահեռ երկու փուլերով` տեսական(նախագծում, հաշվարկում) և գործնական(պատրաստում, կիրառում, փորձարկում): ԾՐԱԳԻՐԸ` 1. Անվտանգության կանոններ... Continue Reading →

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Սովորողները սարքաշինության լաբորատորիայում գտնվելիս պարտավոր են տեղեկանալ և խստիվ պահպանել անվտանգության հետևյալ կանոննները. 1․ Լինել ուշադիր դասավանդողի հրահանգների և ցուցումների հանդեպ: 2․ Գործիքներից, սարքավորումներից և հաստոցներից օգտվել միայն դասավանդողի թույլտվությամբ և համապատասխան ցուցումներ ստանալուց հետո: 3․ Դասավանդողին անհապաղ տեղեկացնել նկատված անսարքությունների մասին: 4․Զբաղեցնել աշխատանքային տեղերը համաձայն դասավանդողի հրահանգների և ինքնակամ չփոխել այն և պահպանել անհրաժեշտ... Continue Reading →

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы